Մանրամասն ծրագրի մասին
Paradox Club-ը ներկայացնում է զեղչային համակարգ, որը իր քարտապաններին հնարավորություն է տալիս օգտվելու Երևանում գործող ավելի քան 200 լավագույն ընկերությունների տրամադրած զեղչերից և հատուկ առաջարկներից: Ցանցում ընդգրկված են ընկերություններ տարբեր ոլորտներից` հանգիստ-ժամանց, նորաձևություն, տեխնիկա, առողջապահություն-գեղեցկություն, կահույթ, ինչպես նաև տարբեր բնույթի ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններ: Paradox Club-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է ձեռք բերել Paradox Card-ը ընկերության գրասենյակից, կամ ուղակի պատվիրել այն (առաքումը անվճար): Քարտի տարեկան սպասարկման արժեքը 12000 դրամ է` երկարացման հնարավորությամբ: Paradox Card-ի առանձնահատկություններից մեկը այն է, որ քարտը անվանական չէ, ինչը ենթադրում է, որ դրանից հնարավորություն ունի օգտվելու ոչ միայն անմիջապես քարտապանը, այլև բոլոր նրանք, ում քարտը կփոխանցվի: Բացի այդ Paradox Card-ը հնարավորություն է տալիս ստանալ զեղչեր նաև արդեն հայտարարված զեղչերի դեպքում (կատալոգում նշված են “+” նշանով), ինչը քարտապանին թույլ է տալիս առավել շահավետ գնումներ կատարել: Paradox Card-ի հետ տրվող ուղեցույց-կատալոգները պարունակում են անհրաժեշտ ինֆորմացիա քարտը սպասարկող ընկերությունների տրամադրած զեղչերի և հատուկ առաջարկների մասին, ինչը թույլ է տալիս քարտապանին լիարժեք օգտվել քարտի ընձեռած հնարավորություններից: Paradox-ը սպասարկող բոլոր ընկերություններում, նկատելի մասում, փակցված են հուշում պիտակներ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ կիրառել Ձեր առավելությունների ուղեցույցը:
Sms advertising (Sms-գովազդ) ծառայության միջոցով հնարավորություն ունեք ակնթարթորեն հասցնել գովազդային տեղեկատվությունը Ձեր բիզնեսի նպատակային լսարանին (1 sms-ի արժեքը սկսած 4 դրամից), ընդ որում, sms-հաղորդագրությունները հնարավոր է ուղարկել բոլոր օպերատորների բաժանորդներին և sms.paradox.am կայքի միջոցով վերահսկել դրանց ուղարկման գործընթացը: Մեր հաճախորդներն են 100-ից ավել կազմակերպություններ հետևյալ ոլորտներից.
-Խանութներ,սուպերմարկետներ
-Բանկեր,վարկային կազմակերպություններ
-Տուրիստական կազմակերպություններ
-Ակումբներ,ժամանցի վայրեր
-Բժշկական և այլ ծառայություններ մատուցող ընկերություններ:
Sms ծանուցման համակարգը լոյալ է ընկալվում բջջային հեռախոս օգտագործողների կողմից , այդ պատճառով ձեր գովազդը SMS-ի միջոցով ունի հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները: Բավական է միայն որոշել հաղորդագրության բովանդակությունը:Տեխնիկական մասը Paradox ընկերությունը կապահովի լավագույն ձևով:






