En  Ru  Am 
paradox hand

Զեղչերի տրամադրման կանոնները

Paradox Card - ը քարտապանին հնարավորություն է տալիս ստանալ կատալոգում կամ կայքում նշված զեղչերը,ստորև թվարկված կանոններին հետևելու դեպքում`

- Առևտրային կետերում ապրանք գնելու ժամանակ ներկայացրեք ձեր քարտը վաճառողին դրամարկղային սարքի դիմաց (մինչև գնված ապրանքի գնի հաշվարկը):

- Ռեստորան այցելելիս ներկայացրեք քարտը մինչև ուտեստներ պատվիրելը,քանզի հաշիվը,որ դուրս է գրվում պատվերը ստանալուց հետո,փոփոխման ենթակա չէ:

- Կինոթատրոն այցելելիս յուրաքանչյուր 4-րդ տոմսը տրվում է անվճար` միայն ոչ տեղական ֆիլմերի համար:

- Կատալոգում (+) նշանով նշված հավելյալ զեղչերը գործում են միմիայն տվյալ կետում հայտարարված զեղչերի ժամանակ:

- Եթե հայտարարված զեղչը գերազանցում է 50%, ապա սպասարկող ընկերությունը տրամադրում է զեղչը ըստ իր հայեցողության:

Ուշադրությու՛ն

Paradox ընկերությունը չի կրում պատասխանատվություն ակումբի մասնակից ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների որակի համար, բացի այդ,հնարավոր փոփոխությունների,որ կատարվել են կատալոգի գործողության ժամանակ,կապված զեղչերի տրամադրման պայմանների և չափերի հետ,ներառած  ֆորս-մաժորային իրավիճակները,նաև կատալոգում ներկայացված այս կամ այն ընկերության սեփականության իրավունքի փոփոխման կամ վերացման համար: Paradox ընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր կատալոգներում առավել ամբողջական տեղեկատվության արտացոլման համար,սակայն կատալոգները հանդիսանում են ընդամենը տեղեկատվական միջոց,որ թեթևացնում են օգտագործողին անհրաժեշտ տեղեկատվության որոնումը:Այդ պատճառով, էական ծախսեր պահանջող գնումներից առաջ,ձեզ խորհուրդ է տրվում նախապես կապվել տվյալ ընկերության կամ բաժանորդների սպասարկման կենտրոնի հետ (“Paradox CSC” Customer Service Center):

Երաշխիքներ

Համապատասխան զեղչը չստանալու դեպքում Paradox ընկերությունը երաշխավորում է իր քարտապաններին զեղչի փոխհատուցում` վերը նշված կանոնների պահպանման դեպքում: Սակայն զեղչի փոխհատուցման իրավունքը տարածվում է միայն այն հաճախորդների վրա , ովքեր առաջին անգամ են մերժում ստացել այս կամ այն կետում: Զեղչը չտրամադրելու դեպքում խնդրում ենք Ձեզ զերծ մնալ տվյալ կետ կրկին այցելելուց` մինչև մերժման պատճառների պարզումը: Այս պայմանը չկատարելու դեպքում չտրված զեղչը կրկին անգամ փոխհատուցման ենթակա չէ: Չեղչի տրամադրման մեջ մերժում ստանալու դեպքում պահանջեք ներկայացնել մերժման պատճառները,այնուհետև դիմեք անմիջապես Paradox ընկերության գրասենյակ (գրասենյակի հեռախոսը հասանելի է 24 ժամ): Եթե Դուք չեք խախտել քարտի օգտագործման կանոնները,ապա Paradox ընկերությունը անհապաղ կհատուցի Ձեզ չստացած զեղչի գումարը:

BENETTON
2012-05-17 - 2012-05-20 BENETTON

"BENETTON", միայն 3 օր` Մայիսի 18 , 19 և 20-ին  30% զեղչ ողջ տեսականու համար:

Ամիրյան 1 , 59 99 93, մաղթում ենք հաճելի գնումներ:

Lavazza Espression
2012-04-25 - 2012-05-25 Lavazza Espression

"Lavazza Espression" սրճարանն արդեն ցանցում է և սպասարկում է ակումբի անդամներին 10% զեղչով:

Հասցե` Զվարթնոց միջազգային օդանավակայան` մեկնման սրահ, 077 01 71 11  

ArCa Gold "PARADOX"
2012-04-20 - 2012-05-19 ArCa Gold

Ուրախ ենք ներկայացնել ձեր ուշադրությանը ArCa Gold "PARADOX" co-branded համատեղ ունիվերսալ քարտը , որը օժտված է մի շարք հնարավորություններով , մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի համապատասխան բաժնում :

Ucom-Paradox
2012-04-20 - 2012-05-20 Ucom-Paradox

Մարտի 8-ից շրջանառության մեջ է նաև Ucom-Paradox համատեղ քարտը , որը օժտված է Paradox Discount Card-ի բոլոր հնարավորություններով: