Paradox-Bank Card
“Paradox-Bank Card”-ը Պարադոքս ընկերության և “ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ” համատեղ քարտն է: Այն օժտված է “Paradox Classic Card”-ի բոլոր հնարավորություններով և նախատեսված է ASHIB լավագույն գործընկերների և հաճախորդների համար: Քարտի սպասարկման շրջանակներում այս քարտապանները նույնպես ստանում են
-Paradox Catalog , որտեղ նշված են ցանցը սպասարկող ընկերությունները, դրանց առաջարկներն ու այլ ինֆորմացիա ,
-sms ծանուցումներ ցանցի նորությունների և ակտուալ ակցիաների վերաբերյալ
-կարող են օգտվել շուրջօրյա տեղեկատու ծառայությունից քարտի հետ կապված ցանկացած հարցով:

Հարգելի գրծընկերներ,
ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ և ՙՊարադոքս՚ ՍՊԸ միջև առկա համագործակցության շրջանակներում միասնական զեղչային-վճարային քարտերի սպասարկման պրոցեսների ճշգրիտ իրականացման, հնարավոր անհարմարություններից խուսափելու և հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովման նպատակով Ձեզ է ներակայացվում ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ կողմից թողարկվող և Պարադոքս զեղչային ակումբին մասնակցող քարտերի նկարագրությունը և այդ քարտերի սպասարկման տեխնիկան: ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ կողմից թողարկվող ստորև ներկայացված քարտերը կարող են մասնակցել Պարադոքս զեղչային ակումբին:
Նշված քարտերի միջոցով Ձեր առևտրի և/կամ սպասարկման կետում վճարում իրականացնելու դեպքում Ձեր և ՙՊարադոքս՚ ՍՊԸ միջև կնքված պայմանագրով սահմանվող զեղչի չափը ենթակա է ամբողջությամբ տրամադրման:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերոնշյալ քարտերը թողարկվում են նաև առանց զեղչային ակումբին անդամակցելու հնարավորության: Ստորև ներկայացված են զեղչային ակումբին մասնակցող քարտերի տարբերանշանները, որոնք իդենտիկ են բոլոր քարտերի համար.
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վերը նկարագրված քարտերի քարտապանները հանդիսանում են Պարադոքս զեղչային ակումբի լիիրավ անդամ:




