Զեղչերի տրամադրման կանոնները
Paradox Card - ը քարտապանին հնարավորություն է տալիս ստանալ կատալոգում կամ կայքում նշված զեղչերը,ստորև թվարկված կանոններին հետևելու դեպքում`
- Առևտրային կետերում ապրանք գնելու ժամանակ ներկայացրեք ձեր քարտը վաճառողին դրամարկղային սարքի դիմաց (մինչև գնված ապրանքի գնի հաշվարկը):
- Ռեստորան այցելելիս ներկայացրեք քարտը մինչև ուտեստներ պատվիրելը,քանզի հաշիվը,որ դուրս է գրվում պատվերը ստանալուց հետո,փոփոխման ենթակա չէ:
- Կինոթատրոն այցելելիս զեղչը տրամադրվում է ընթացիկ սեանսի ամեն 4-րդ տոմսի վրա:
- Կատալոգում (+) նշանով նշված հավելյալ զեղչերը գործում են միմիայն տվյալ կետում հայտարարված զեղչերի ժամանակ:
- Եթե հայտարարված զեղչը գերազանցում է 70%, ապա սպասարկող ընկերությունը տրամադրում է զեղչը ըստ իր հայեցողության:
Ուշադրությու՛ն
Paradox ընկերությունը չի կրում պատասխանատվություն ակումբի մասնակից ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների որակի համար, բացի այդ,հնարավոր փոփոխությունների,որ կատարվել են կատալոգի գործողության ժամանակ,կապված զեղչերի տրամադրման պայմանների և չափերի հետ,ներառած ֆորս-մաժորային իրավիճակները,նաև կատալոգում ներկայացված այս կամ այն ընկերության սեփականության իրավունքի փոփոխման կամ վերացման համար: Paradox ընկերությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր կատալոգներում առավել ամբողջական տեղեկատվության արտացոլման համար,սակայն կատալոգները հանդիսանում են ընդամենը տեղեկատվական միջոց,որ թեթևացնում են օգտագործողին անհրաժեշտ տեղեկատվության որոնումը:Այդ պատճառով, էական ծախսեր պահանջող գնումներից առաջ,ձեզ խորհուրդ է տրվում նախապես կապվել տվյալ ընկերության կամ բաժանորդների սպասարկման կենտրոնի հետ (“Paradox CSC” Customer Service Center):
Երաշխիքներ
Համապատասխան զեղչը չստանալու դեպքում Paradox ընկերությունը երաշխավորում է իր քարտապաններին զեղչի փոխհատուցում` վերը նշված կանոնների պահպանման դեպքում: Սակայն զեղչի փոխհատուցման իրավունքը տարածվում է միայն այն հաճախորդների վրա , ովքեր առաջին անգամ են մերժում ստացել այս կամ այն կետում: Զեղչը չտրամադրելու դեպքում խնդրում ենք Ձեզ զերծ մնալ տվյալ կետ կրկին այցելելուց` մինչև մերժման պատճառների պարզումը: Այս պայմանը չկատարելու դեպքում չտրված զեղչը կրկին անգամ փոխհատուցման ենթակա չէ: Չեղչի տրամադրման մեջ մերժում ստանալու դեպքում պահանջեք ներկայացնել մերժման պատճառները,այնուհետև դիմեք անմիջապես Paradox ընկերության գրասենյակ (գրասենյակի հեռախոսը հասանելի է 24 ժամ): Եթե Դուք չեք խախտել քարտի օգտագործման կանոնները,ապա Paradox ընկերությունը անհապաղ կհատուցի Ձեզ չստացած զեղչի գումարը:




